Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 406
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1034
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հոկտեմբերի 2020 թվականի N 1034

ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԷԼԱՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 16 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՄԱՍԸ, ԶՈՒԳԱՐԱՆԸ, ՀԱՎԱԲՈՒՆԸ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ԽԱՆՈՒԹԸ, ԲԱՑ ՊԱՏՇԳԱՄԲԸ, ԱՍՏԻՃԱՆԸ, ԾԱԾԿԱՐԱՆՆԵՐԸ, ՀԵՆԱՊԱՏԸ, ՊԱՐԻՍՊՆԵՐԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՁԵՎԱՓՈԽՈՒՄՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշման, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 8.1-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 15-րդ կետի «բ» ենթակետի, 17-րդ, 18-րդ և 22.1-րդ կետերի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնակամ կառուցված բնակելի տան մասը, զուգարանը, հավաբունը, օժանդակ շինությունը, խանութը, բաց պատշգամբը, աստիճանը, ծածկարանները, հենապատը, պարիսպները (կառուցված՝ 1970-2013 թվականներին) կառուցված չեն, ինչպես նաև ինքնակամ իրականացված ձևափոխումներն իրականացված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Ռուզան Բաղդասարյանի լիազորած անձ Աննա Հովհաննիսյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի հոկտեմբերի 17-ի N Ք-2345).
1. Ռուզան Պարգևի Բաղդասարյանին պատկանող (հիմք` 2019 թվականի օգոստոսի 08-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված Կոտայքի մարզի նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում` N 6146) Աբովյան քաղաքի Էլարի փողոցի թիվ 16 հասցեում գտնվող 900.0 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում՝ «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2019 թվականի սեպտեմբերի 05-ին տրված հատակագծի (կցվում է) համաձայն՝ ինքնակամ կառուցված 38.6 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան մասը, 1.6 քառակուսի մետր արտաքին մակերեսով զուգարանը, 3.98 քառակուսի մետր արտաքին մակերեսով հավաբունը, 4.3 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 23.0 քառակուսի մետր արտաքին մակերեսով խանութը, 17.7 քառակուսի մետր մակերեսով բաց պատշգամբը, 4.6 քառակուսի մետր մակերեսով աստիճանը, 4.95, 8.53, 12.4 քառակուսի մետր մակերեսներով ծածկարանները, 0.25 քառակուսի մետր մակերեսով հենապատը, 6.85 քառակուսի մետր մակերեսով պարիսպները, ինքնակամ բացված 1 պատուհանը, ինքնակամ փակված 1 պատուհանը և ապակեպատ պատշգամբը՝ ձևափոխված պատուհանի, համարել օրինական:
2. Ռուզան Բաղդասարյանը պարտավոր է սույն որոշման 1-ին կետում նշված ինքնակամ կառուցված զուգարանի, հավաբնի, օժանդակ շինության, 4.95 և 8.53 քառակուսի մետր մակերեսով ծածկարանների և ինքնակամ իրականացված ձևափոխումների օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին մուծել 55 360 (հիսունհինգ հազար երեք հարյուր վաթսուն) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 115

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner