Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 200
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1016
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հոկտեմբերի 2020 թվականի N 1016

ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՐԱԼԱՆՋԻ ՓՈՂՈՑԻ 5-ՐԴ ՇԵՆՔԻ ԹԻՎ 110 ԲՆԱԿԱՐԱՆԻՆ ԿԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՍՏԻՃԱՆԱՎԱՆԴԱԿՆԵՐԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՁԵՎԱՓՈԽՈՒՄՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշման, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ, 27-րդ, 30-րդ, 31-րդ կետերի և 32-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի, հաշվի առնելով «Արտ. Ալեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2020 թվականի օգոստոսի 06-ի տեխնիկական եզրակացությունը և այն հանգամանքը, որ ինքնակամ կառուցված աստիճանավանդակները կառուցված չեն, ինչպես նաև ինքնակամ իրականացված ձևափոխումներն իրականացված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, դռների և պատուհանների ինքնակամ ձևափոխումները իրականացված են շենքի արտաքին պատերի հաշվին, փոխվել են կրող կոնստրուկցիաները  ու չի փոփոխվել  սեփականատերերի բաժնային սեփականությունը, հիմք ընդունելով Կարեն Ավոյանի դիմումը (մուտք՝ 2020 թվականի օգոստոսի 06-ի N Ք-1392).
1. Կարեն Տիգրանի Ավոյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2020 թվականի հուլիսի 30-ի N 30072020-07-0004 վկայական) Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի 5-րդ շենքի թիվ 110 բնակարանին կից՝ «ՍՎ ՉԱՓԱԳՐՈՒՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2020 թվականի հուլիսի 31-ին տրված հատակագծի (կցվում է) համաձայն` ինքնակամ կառուցված 7.38 քառակուսի մետր մակերեսով աստիճանավանդակները, ինքնակամ բացված 3 պատուհանը, 2 դուռը, 1 պատուհանը` ինքնակամ ձևափոխված դռան, և 1 դուռը՝ ինքնակամ ձևափոխված պատուհանի, համարել օրինական:
2. Սահմանել, որ օրինական են ճանաչվում նաև սույն որոշման 1-ին կետում նշված շենքում առկա, շենքի ծավալից դուրս` բնակարանին կամ ոչ բնակելի տարածքին կից իրականացված բոլոր ինքնակամ կառույցները:
3. Աստիճանավանդակաների զբաղեցրած հողամասն անհատույց` բաժնային սեփականության իրավունքով, փոխանցել Սարալանջի փողոցի 5-րդ շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին:
4. Կարեն Ավոյանը պարտավոր է ինքնակամ կառուցված 7.38 քառակուսի մետր մակերեսով աստիճանավանդակների և ինքնակամ իրականացված ձևափոխումների օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին մուծել 4 650 (չորս հազար վեց հարյուր հիսուն) դրամ և 14 700 (տասնչորս հազար յոթ հարյուր) դրամ` հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարեն Ավոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 95

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner