Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1295
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 դեկտեմբերի 2019 թվականի N 1295

ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԴԱՐԱՆԻ ԹԻՎ 6 ՇԵՆՔԻ ՄՈՏ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻՆ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 48-րդ և 49-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ի N 107-Ն և 2019 թվականի հունվարի 09-ի N 03-Ա որոշումների, հաշվի առնելով Լևոն Գրիգորյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի նոյեմբերի 20-ի N Ք-2620) և այն հանգամանքը, որ ավտոտնակի զբաղեցրած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը չի համարվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս.
   1. Լևոն Գրիգորյանին պատկանող (հիմք՝ 2005 թվականի հունիսի 20-ի N 1497816 վկայական, կադաստրային համար՝ 07-002) Աբովյան քաղաքի Դարանի թիվ 6 շենքի մոտ գտնվող ավտոտնակին և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե` քաղաք Աբովյան, 1-ին միկրոշրջան, թիվ 8/274:
   2. Սույն որոշման 1-ին կետում նշված ավտոտնակի պահպանման ու սպասարկման համար առանձնացված 21.6 քառակուսի մետր մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով, հողի կադաստրային արժեքով օտարել Լևոն Գրիգորյանին: 
   3. Լևոն Գրիգորյանը պարտավոր է.
   1) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 5 000 (հինգ հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար.
   2) համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին մուծել 63 500 (վաթսուներեք հազար հինգ հարյուր) դրամ` հողամասի գինը:
   4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լևոն Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 24

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner