|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 սեպտեմբերի 2024 թվականի N 4017 |
«ԱՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՐԴԳԵՍԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 113-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշումների, հաշվի առնելով «Արամ Հովհաննիսյան Վարդգեսի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2024 թվականի սեպտեմբերի 25-ի N Ք-7012). 1. Թույլատրել «Արամ Հովհաննիսյան Վարդգեսի» անհատ ձեռնարկատիրոջը 2024 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Է. Ավագյան փողոցի թիվ 1/36 հասցեում տեղադրել արտաքին գովազդ (Թույլտվություն N 70 կցվում է): 2. Հաստատել արտաքին գովազդի էսքիզները` համաձայն հավելվածի: 3. «Արամ Հովհաննիսյան Վարդգեսի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201611 հաշվեհամարին վճարել 34 200 (երեսունչորս հազար երկու հարյուր) դրամ տեղական տուրք՝ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արամ Հովհաննիսյան Վարդգեսի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|