Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 174
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 252
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մարտի 2020 թվականի N 252

ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ 8-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԻ 4-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 126 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ, ԾԱԾԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՍՊԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառուցված բնակելի տունը, անասնաշենքը, ծածկարանները և պարիսպը կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Ռուբեն Հարությունյանի դիմումը (մուտք՝ 2020 թվականի հունվարի 16-ի N Ք-55).
1. Ռուբեն Հայկազի Հարությունյանին պատկանող (հիմք` 1996 թվականի հունվարի 04-ի տնամերձ հողամասի առուծախի պայմանագիր գրանցված Կոտայքի շրջանի նոտարական գրասենյակի նոտարի սեղանամատյանում՝ N 1-6) Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 4-րդ թաղամասի թիվ 126 հասցեում գտնվող 635.46 քառակուսի մետր մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 116.77 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը, 13.62 քառակուսի մետր արտաքին մակերեսով անասնաշենքը, 17.18 քառակուսի մետր մակերեսով ծածկարանները և 0.58 քառակուսի մետր մակերեսով պարիսպը համարել օրինական (հատակագիծը կցվում է):
2. Ռուբեն Հարությունյանը պարտավոր է ինքնակամ կառուցված բնակելի տան, անասնաշենքի, ծածկարանների և պարսպի օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին մուծել 311 120 (երեք հարյուր տասնմեկ հազար հարյուր քսան) դրամ, հակառակ դեպքում՝ սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:   
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուբեն Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 206

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner