Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 214
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 1
 
Համար 1Ամսաթիվ 23/01/2023 09:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ, ՆԻԿՈԼԱՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՇՈՏ ՖԵԼԻԿՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԷՄԻԼ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ԱՐԱՔՍՅԱ ԱՐԱԲՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ, ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ, ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԱՆՈՒՇ ԾԱՏՈՒՐՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

Քննարկվեցին հետևյալ հարցերը.

1.     Աշխատակազմ մուտքագրված դիմումների և գրությունների վերաբերյալ.
     (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) - 23.01.2023թ. դրությամբ աշխատակազմում մուտքագրված դիմումների և գրությունների ժամկետների խախտումներ չկան։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան)  - Հետայսու նույնպես շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։

Ընդունվեց ի գիտություն։

2.    Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների 2022 թվականի տարեկան և համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող աշխատողների 2022 թվականի 2-րդ կիսամյակի հաշվետվությունների վերաբերյալ.

 (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Աշխատակազմի համայնքային բոլոր ծառայողները ներկայացրել են 2022 թվականի 2-րդ կիսամյակի հաշվետվությունները։ Դրանք գնահատվել են դրական։ Հաշվետվություններ են ներկայացրել նաև կառուցվածքային ստորաբաժանումները՝ 2022 թվականի ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ։ Դրանք գտնվում են քննարկման փուլում՝ ըստ բաժինների։ Հաշվետվությունների քննարկման արդյունքների հիման վրա կկազմվեն բաժինների 2023 թվականի աշխատանքային ծրագրերը։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան)  - Աշխատակազմի բաժինների 2023 թվականի աշխատանքային ծրագրերը քննարկել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել մինչև փետրվարի 15-ը։

Ընդունվեց ի կատարումն։

3.   Ճանապարհների գծանշման և չափագրության մրցույթի ժամկետների վերաբերյալ.

(Դ. Զարոյան, Է. Բաբայան) - Չափագրության մրցույթի պայմանագրի կնքման գործընթացը սկսված է։ Գծանշման նախագծա-նախահաշվային աշխատանքների մրցույթը հայտարարված է, փետրվարի 15-20-ը հնարավոր կլինի սկսել գծանշման աշխատանքները։

(Է. Բաբայան, Դ. Զարոյան) – Նշված ժամանակահատվածում գծանշման աշխատանքներ իրականացնելու դեպքում հաշվի առնել եղանակային պայմանները՝ աշխատանքների որակն ապահովելու համար։

Ընդունվեց ի գիտություն։

4.   Նախադպրոցական հաստատությունների գործունեության վերաբերյալ.

(Դ. Երեմյան, Է. Բաբայան) – Ավագանու կողմից ընդունված որոշման համաձայն սկսվել է «Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի թիվ 10 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի լուծարման գործընթացը։ Միաժամանակ նախադպրոցական հաստատություններում շարունակվում են մշտադիտարկման աշխատանքները։

(Է. Բաբայան, Դ. Երեմյան) – «Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի թիվ 10 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի լուծարման գործընթացում հատուկ ուշադրություն դարձնել կազմակերպության աշխատողների՝ այլ աշխատանքի տեղավորման և սաների՝ համայնքի մյուս հաստատություններում տեղավորման հարցերի վրա, ապահովել նախադպրոցական հաստատություններում մշտադիտարկման աշխատանքների շարունակական ընթացքը։ Համայնքի ղեկավարին զեկուցել ամենօրյա ռեժիմով։

 Ընդունվեց ի կատարումն։

5.   Համայնքում առկա վերելակների վիճակի վերաբերյալ.

(Ս. Ասրիյան, Է. Բաբայան)-  Վերելակների վերանորոգման համար անհրաժեշտ սարքավորումները (կանչի ապարատներ) պատվիրված են։ Դրանց մի մասն արդեն ստացվել են, մյուս մասն արտերկրից Հայաստանի Հանրապետություն գտնվում է առաքման փուլում։

(Է. Բաբայան, Ս. Ասրիյան) - Վերելակների վերանորոգման հարցը պահել անհրաժեշտ հսկողության տակ և համայնքի ղեկավարին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն ընթացող աշխատանքների մասին։

Ընդունվեց ի գիտություն։

6.   Քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner