Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 294
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԵՍՐՈՊ ԳՈՒԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
2020 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, Աբովյան  համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ է`
     
1. 
Սահմանել Աբովյան համայնքում հասցեների տրամադրման ծառայության վճար՝ 5 000 (հինգ հազար) դրամ։
     
2. Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության վճար՝ ամսական 500 (հինգ հարյուր) դրամ` յուրաքանչյուր հենասյան համար:
     
3. Սահմանել միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղային ավտոբուսների և միկրոավտոբուսների համար Աբովյան համայնքի ավտոկանգառներից օգտվելու  ծառայության վճար՝ ամսական 1 500 (հազար հինգ հարյուր) դրամ` յուրաքանչյուր ավտոմեքենայի համար:
     4. Սահմանել  «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների  վճարները՝  համաձայն հավելված 1-ի։
     5
. «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճը և նախասրահը  օգտագործման տրամադրելու համար՝  1  ժամվա վճարը սահմանել
 30 000 (երեսուն հազար) դրամ:
     
6. «Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության և  «Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության  դահլիճը և նախասրահը օգտագործման տրամադրելու համար՝ 1 ժամվա վճարը սահմանել 20 000 (քսան հազար) դրամ։
     
7. «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից համայնքի գերեզմանատների պահպանման և սպասարկման ծառայության վճարը  յուրաքանչյուր հուղարկավորության համար սահմանել ՝  15 000 (տասնհինգ հազար) դրամ:
     
8. Սահմանել «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան համայնքի  բազմահարկ շենքերի վերելակների սպասարկման և տեխնիկական զննման վճարների չափը` համաձայն հավելվածներ  2-ի և 3-ի:
     
9. «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից ոռոգման ջուր տրամադրելու ծառայության վճարը սահմանել հողամասի 1 քառակուսի մետրի համար՝ սեզոնում 10 (տասը) դրամ:
     
10. Սահմանել Աբովյան համայնքում ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման կամ ապամոնտաժման աշխատանքների կատարման համար համաձայնության տրամադրման հետ կապված ծառայության վճարներ՝ համաձայն հավելված 4-ի։
     11. 
Սահմանել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման կամ օգտագործման տրամադրման փաստաթղթերի (փաթեթի) կազմման համար ծառայության վճար՝ համաձայն հավելված 5-ի։
     
12. Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխության ծառայության վճար` համաձայն հավելված 6-ի:
   13. Սահմանել Աբովյան համայնքի  մարզահամալիրի կողմից մատուցվող  ծառայությունների վճարները՝ համաձայն հավելված 7-ի։
    
14. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին սույն որոշման 5-7-րդ կետերով սահմանված վճարների համար կիրառելու դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ վճարի 50-ից 100 տոկոսի չափով:
     
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵՍՐՈՊ ԳՈՒԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(87.50 Կբ)
(21.85 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner