Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 22-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավագանու անդամ Նորայր Միքայելյանը 2019 թվականի ընթացքում տեղի ունեցած ավագանու 17 նիստերից, 142 քվեարկություններից, մշտական հանձնաժողովի 1 նիստից բացակայել է 15 նիստերից, 134 քվեարկություններից, մշտական հանձնաժողովի 1 նիստից, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Վաղաժամկետ դադարեցնել Աբովյան համայնքի ավագանու անդամ Նորայր Միքայելյանի լիազորությունները: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
|