|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 հուլիսի 2025 թվականի N 2854 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՐԻՍ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 07-035-0157-0007 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հողային օրենսգրքի 76-81-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն և N 230-Ա որոշումների, հիմք ընդունելով գույքը մրցույթով վարձակալության տրամադրելու մասին 2025 թվականի հուլիսի 16-ի N 1 արձանագրությունը. 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2024 թվականի հոկտեմբերի 14-ի N 14102024-07-0144 վկայական) Կամարիս գյուղում գտնվող 07-035-0157-0007 կադաստրային ծածկագրով 39.469 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (28.68074 հեկտար արոտավայր, 9.55366 հեկտար վարելահող, 1.2346 հեկտար այլ հողատեսք) 5 (հինգ) տարի ժամկետով, տարեկան 10 500 000 (տասը միլիոն հինգ հարյուր հազար) դրամով (որը ենթակա է վճարման Աբովյանի համայնքապետարանի 900105216031 հաշվեհամարին) վարձակալության իրավունքով տրամադրել Գայանե Մեջլումի Մելքոնյանին: 2. Գայանե Մեջլումի Մելքոնյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ տեղական վճար` մրցույթով առաջարկվող գույքի իրավունքի տրամադրման համար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Գայանե Մեջլումի Մելքոնյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գայանե Մեջլումի Մելքոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|