Համաձայն Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 04-ի N 66-Ն որոշմամբ հաստատված կարգի 37-րդ և 38-րդ կետերի, Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի նիստերի դահլիճում 2019 թվականի դեկտեմբերի 9-ին կկայանան.
1) ժամը 1400-ին՝ hամայնքի հնգամյա զարգացման ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնի նիստը. օրակարգում կքննարկվի Աբովյան համայնքի 2020 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ հարցը,
2) ժամը 1500-ին՝ քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի խորհրդակցական մարմնի նիստը. օրակարգում կքննարկվի Զորավար Անդրանիկի և 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ միկրոշրջանների միջանկյալ փողոցի կառուցման ծրագրի իրագործման ուղղությամբ տարվող աշխատանքներիվերաբերյալ հարցը,
3) ժամը 1600-ին՝ կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի խորհրդակցական մարմնի նիստը. օրակարգում կքննարկվի Աբովյան համայնքում 2020 թվականի ամանորյա միջոցառումների ծրագրի վերաբերյալ հարցը։
Խորհրդակցական մարմինների նիստերին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք: