Սոցիալական ձեռներեցների դպրոցի կողմից ս.թ. նոյեմբերի 1-ից իրականացվելու է «Արցախի շենացումը սկսվում է քո համայնքից» ձեռնարկատիրական անվճար դասընթացներ,
Արցախի Հանրապետությունից և ՀՀ տարածքներից Աբովյան համայնքում ռազմական գործողությունների հետևանքով ապաստան գտած այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն, սակայն զրկված են առցանց (Zoom) դասընթացներին մասնակցելու տեխնիկական հնարավորությունից՝ համայնքապետարանը կապահովի դասընթացներին գրանցումը և մասնակցությունը համայնքապետարանում հասանելի տեխնիկական միջոցներով,
Մանրամասների համար դիմել սոցիալական ձեռներեցների առաջին դպրոցի հիմնադիր Գոհար Մկոյանին (հեռ. (+374) 98 005 513, էլ-փոստ ssearmenia@gmail.com) կամ Աբովյանի համայնքապետարանի կրթության և մշակույթի բաժին: