Սիրելի քաղաքացիներ
Աբովյանի համայնքապետարանը հունիսի 30-ին ժամը 19։00-ից սկսած հրավիրում է ձեզ Աբովյանի համայնքապետարանի դիմահայաց այգի, ուր տեղի կունենա ‹‹Աբովյանը մշակույթի լեզվով›› քաղաքային միջոցառումը:
Միջոցառմանը մասնակցելու են ՝ Աբովյանի աջակցության կենտրոնի սաները, Աբովյանի դրամատիկական թատրոնի ապագա դերասանները,Աբովյանի երաժշտական դպրոցի սաները, համայնքային գրադարանը և շախմատի դպրոցը:
Միջոցառման ընթացքում կլինեն՝
*Կտավեների, քանդակների, խեցեգործ աշխատանքների ցուցահանդես, վարպետաց դասեր
*Առակների ներկայացում
*Տիկնիկագործության ցուցադրություն
*Շախմատային սիրողական մրցաշար
*Գրական քննարկում ‹‹Փոքրիկ իշխանը›› և ‹‹Մտքի հյուրասիրություն›› վիկտորինա խաղ
*Փոքրի թատերական ներկայացում
Եվ այս ամենը կհամեմվի ջութակի,ֆլեյտայի, կիթառի, դհոլի, սաքսոֆոնի, քանոնի և շվիի կատարումներով:
Սա հիանալի հնարավորություն է նաև այն փոքրիկների և պատանիների համար, ովքեր մասնագիտություն չեն ընտրել կամ այլ խմբակներ չեն հաճախում և կկարողանան կծանոթանալ և իրենց հարցերը կուղղեն մասնագետներին:
Սիրով սպասում ենք բոլորին՝ մեծից փոքր: