Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 57-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2024 թվականի փետրվարի 02-ի N Ք-675), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝
1. Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 13-ի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման համար մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին» N 57-Ա որոշման 1-ին կետը  շարադրել նոր խմբագրությամբ.
«
1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի (հողամասերի, այլ անշարժ և շարժական գույքի) վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով՝
1) Արթուր Մովսիսյան - Աբովյան համայնքի ղեկավարի տեղակալ  - հանձնաժողովի անդամ՝ աճուրդավար,
2) Արմեն Քոսակյան -  ավագանու անդամ՝ հանձնաժողովի անդամ,
3) Ռազմիկ Արզումանյան - ավագանու անդամ՝ հանձնաժողովի անդամ,
4) Մերուժան Մելիքսեթյան - համայնքի ղեկավարի օգնական՝ հանձնաժողովի անդամ,
5) Արսեն Հարությունյան - համայնքի ղեկավարի խորհրդական՝ հանձնաժողովի անդամ,
6) Նունե Բալիշյան - Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի գլխավոր մասնագետ՝ հանձնաժողովի անդամ,
7) Տաթևիկ Սարոյան
 - Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ՝ հանձնաժողովի անդամ՝ արձանագրող։
»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(19.85 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner