04.09.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի՝ ՓՐԿԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Հարգարժա՛ն փրկարարներ, վետերաններ, ՆԳՆ փրկարարար ծառայության հարգելի՛ աշխատակիցներ.Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Փրկարարի օրվա կապակցությամբ:Դուք ստանձնել և նվիրումով իրականացնում եք մի աշխատանք, որը պահանջում է մասնագիտական և ֆիզիկական բարձր պատրաստվածություն, մշտական զգոնություն և կամային որակներ՝ ամենատարբեր բարդության հանգամանքներում արագ կողմնորոշվելու և արդյունավետ գործելու համար:Արտակարգ և պատերազմական իրավիճակներում, աղետների ժամանակ մեր փրկարարները բազմիցս գործել են անհնարին թվացող սխրանքներ՝ հաճախ վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը: Անչափ կարևորում և բարձր եմ գնահատում ձեր հանրօգուտ ու սրտացավ աշխատանքը:Առանձնահատուկ շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում ...
Մանրամասն |
|
02.09.25
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ «ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳԻՐ՝ ԱՐԵՎԵԼՔ» ԾՐԱԳՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՑ ՍԱՆԵՐԻՆ «ԵՄ ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՇԱԲԱԹ-2025» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
|
Աբովյան քաղաքի երեխաների աջակցության կենտրոնում համայնքների միության, «Քաղաքապետերի դաշնագիր` Արևելք» ծրագրի ղեկավարության նախաձեռնությամբ օրերս կազմակերպվել էր հանդիպում, որին ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Աբրահամյանը և համայնքի ղեկավարի օգնական Դիաննա Երեմյանը։Հյուրերը այցելել էին Աբովյան «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025» ծրագրի շրջանակներում աջակցության կենտրոնի մասնակցությունը խրախուսելու և կազմակերպված միջոցառումներում առավել ակտիվորեն ներգրավված սաներին պարգևատրելու նպատակով։Նախքան պարգևատրման արարողությունը կենտրոնի տնօրեն Ալվարդ Սարգսյանը ներկայացրեց հունիսի 10-ից 12-ին ԵՄ կայուն էներգիայի շրջանակում անցկացված տարաբնույթ, բովանդակային միջոցառումները, ...
Մանրամասն |
|
01.09.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի՝ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգելի՛ մանկավարժներ և դասախոսներ.Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առիթով:Սեպտեմբերի 1-ը տոնական օր է յուրաքանչյուրիս համար և առանձնահատուկ տարբերվող ու հիշարժան առաջին դասարան հաճախող երեխաների ընտանիքներում: Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր առաջին դասարանցիներին և նրանց ծնողներին կյանքի նոր շրջափուլ մուտք գործելու կապակցությամբ: Շնորհավորում եմ բոլոր առաջին կուրսեցիների նորամուտը բարձրագույն ուսումնական հաստատություններ, մաղթում եմ մեծ հաջողություններ ուսումնառության և մասնագիտական կրթության ոլորտում:Աբովյան համայնքի սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ.Գիտելիքը ուժ է և կարևոր նախապայման ձեր բարեկեցիկ ապագայի ու մեր համայնքի առաջընթացի հարցում, ...
Մանրամասն |
|
28.08.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐՈՆՑ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՑ
|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստեղծագործական ծրագրերին աջակցություն ցուցաբերելու նպատակով հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ՝ հետևյալ անվանակարգերով․• «Ստեղծագործական կրթական ծրագրեր և նախագծեր»,• «Կինոարվեստի նախագծեր»,• «Արվեստի ոլորտի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր»,• «Մշակութային միջոցառումների իրականացում ՀՀ մարզերում»։Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները, որոնք գրանցված են www.armeps.am էլեկտրոնային գնումների համակարգում։Հայտերի ներկայացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և մասնակցության պայմանները ներկայացված են հետևյալ ...
Մանրամասն |
|
27.08.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՇՐՋԱՅՑԵՐ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
|
Աբովյան համայնքի բնակավայրերում իրականացվում են համայնքային փողոցների, մայթերի ասֆալտապատման սուբվենցիոն ծրագրերը և լայնածավալ շինարարական աշխատանքներ տարիներ շարունակ առկա խնդիրների լուծման նպատակով: Բնակավայրերում կատարվող շինաշխատանքների ընթացքին և որակին հետևելու նպատակով համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը պարբերաբար իրականացնում է շրջայցեր:Օրերս գյուղական բնակավայրեր կատարած աշխատանքային շրջայցը համայնքի ղեկավարը սկսել է Կաթնաղբյուր բնակավայրից, որտեղ հետևել է ասֆալտապատման աշխատանքների ընթացքին։ 3-րդ փողոցում կատարվել են հին ծածկույթի քանդման, ջրահեռացման համակարգի կառուցման և 6 մ լայնությամբ ասֆալտապատման աշխատանքներ: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Կաթնաղբյուր գյուղի վերոնշյալ բանուկ փողոցում ...
Մանրամասն |
|
25.08.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՖՐԵՍԿՈ ԱՐԴԻ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ՖԻԼՄԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԵՐԱՌԱԿԱՆ 12-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ԵՌՕՐՅԱ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ԵՎ ՖԻԼՄԵՐԻ ԴԻՏՈՒՄՆԵՐՈՎ
|
Աբովյան համայնքում օգոստոսի 22-24-ին անցկացվեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 12-րդ փառատոնը, որը կազմակերպվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ: Աբովյանի համայնքապետարանի դիմահայաց այգում օգոստոսի 22-ին կայացավ փառատոնի հանդիսավոր բացումը, որին ներկա էին համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, փառատոնի կազմակերպիչները, ոլորտի ներկայացուցիչներ Կոտայքի մարզպետարանից, հյուրեր և արվեստասեր քաղաքացիներ:Երեք օր անընդմեջ համայնքի բնակիչներին հնարավորություն էր ընձեռվել «Ֆրեսկո 2025» միջոցառման շրջանակում վայելել որակյալ համերգներ Թաթուլ ...
Մանրամասն |
|
22.08.25
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, ԿԱՌՈՒՑՎՈՒՄ ԵՎ ՆՈՐՈԳՎՈՒՄ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ
|
Աբովյան քաղաքի բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում շարունակաբար իրականցվում են խաղահրապարկների կառուցման, վերանորոգման ծավալուն աշխատանքներ: Քաղաքի Եղբայրության 1 շենքի բակում Աբովյանի քաղաքային տնտեսությունը վերջերս իրականացրել է բարեկարգման ծավալուն աշխատանքներ, հիմնովին կառուցվել է նոր խաղահրապարակ. տեղադրվել են խաղասարքեր, նստարաններ: Բնակիչների և հատկապես երեխաների համար անվտանգ միջավայր ապահովելու նպատակով տարածքը ցանկապատվել է:
|
|
22.08.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԿԱՅԱՆ ՖՐԵՍԿՈ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՈՒՄԸ, ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՀԵՏԵՎՅԱԼ ԳՐԱՖԻԿՈՎ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԱբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ.Օգոստոսի 22-24-ին սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու Աբովյանի համայնքապետարանի դիմահայաց այգում կայանալիք մշակութային ծրագրերին, որոնք կազմակերպվում են ՖՐԵՍԿՈ միջազգային փառատոնի շրջանակում:«Ֆրեսկո 2025»-ի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 22-ին` ժամը 20:30-ին, Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակում.Ծրագրում՝20:30-ին – Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլԶալյան Վոյս ստուդիո և ժեստերի երգչախումբԴաշնակահար՝ Լևոն Կարապետյան21:30-ին ֆիլմերի դիտումԱնկայունության երգը (Թայվան)Թաիֆ (Իրաք)Օգոստոսի 23, ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ20:30-ին համերգային ծրագիրԱզգային նվագարանների ...
Մանրամասն |
|
20.08.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ էԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՖՐԵՍԿՈ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՆ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
|
Աբովյան համայնքում մշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված համագործակցություններն ու ծրագրերը շարունակական բնույթ են կրում: Օգոստոսի 22-ից 24-ին Աբովյանում անցկացվելու է մշակութային լայնամասշտաբ ծրագիր ամենամյա «Ֆրեսկո» միջազգային փառատոնի շրջանակում:Փառատոնի ծրագիրն ու մանրամասները քննարկելու նպատակով համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը ընդունել է Ֆորմիկա փրոդաքշնի տնօրեն Շահեն Նազարենկոյին և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աննա Կարապետյանին: Հյուրերը ներկայացրել են սոցիալական փառատոնի նպատակն ու ծրագիրը, որի պատշաճ անցկացման համար համայնքի ղեկավարի հանձնարարականով կտրամադրվի անհրաժեշտ օժանդակություն:Ֆրեսկո 2025 միջազգային փառատոնի շրջանակում Աբովյանի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |