31.12.20
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Մեր հարազատ Աբովյանի բնակիչներ, մեծագույն սիրով շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ։ Անցնող տարին ողբերգական էր ու ծանր...Մեր համայնքը անդառնալի մարդկային կորուստներ ունեցավ թե՛ պատերազմի դաշտում, և թե՛ համավարակի պատճառով, սակայն ուզում եմ կարևորել մեր ամուր կամքը՝ նոր, ավելի ամուր հայրենիք ունենալու առումով։ Հայ ազգը կիսատ կռիվ ունի, պատմության արդարությունը վերականգնելու վրեժ ունի, բայց դրա համար պետք է համախմբվել, շատ աշխատել՝ յուրաքանչյուրս մեր բնագավառում առավելագույն զարգացում ապահովելով։ Շնորհավորելով 2021 թվականը միակ մաղթանքս է ՝ խաղաղ լուսաբացներ մեր հայրենի երկրին։
|
|
30.12.20
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄԵԾ ԾՐԱԳԻՐ՝ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Օրերս Աբովյան համայնքում տեղի ունեցավ «Հայ Փրոսփեքթ» նախագծի համառոտ ներկայացումը: Այդ նպատակով համայնքապետարանում կազմակերպվեց աշխատանքային հատուկ նիստ,որին ներկա էին Աբովյան համայնքի ղեկավարը, նախագծի հեղինակը, ներկայացուցիչներ ՀՀ Կառավարությունից, Կոտայքի մարզպետարանից, ՀՀ բանկերից, ինչպես նաև՝ անձինք, ովքեր հետաքրքրված են ներդրումային ծրագրերով։ «Հայ Փրոսփեքթ» նախագիծը միտված է աշխարհի հայության մտավոր, ժողովրդագրական և տնտեսական կարողությունների՝ մեկ գաղափարի շուրջ համախմբմանը, որի գլխավոր նպատակն է՝ ապահովել Հայաստանի կայուն զարգացումը: Այդ գաղափարի և համահայկական նախագծի կենտրոնն ու մղիչ ուժը կլինի Աբովյանում մեկնարկող կայուն համայնքը, որն առաջիկա տարիներին ...
Մանրամասն |
|
28.12.20
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՏՈՆ Է ՊԱՐԳԵՎՈՒՄ ԱՐՑԱԽՑԻ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ
|
Աբովյանի համայնքապետարանը գեղեցիկ ավանդույթը չընդհատեց՝ հեքիաթ պարգևելով,թե Արցախից ժամանած մանուկներին, թե՛ համայնքի բալիկներին: Այս տարի արցախցի բալիկները, մանկապարտեզ հաճախող ավագ խմբի երեխաների հետ հյուրընկալվեցին Ամանորին նվիրված ներկայացմանը, որը կոչվում է «Երազանքների արկղը» և նվերներ ստացան Աբովյանի համայնքապետարանի անունից, որը բաժանեցին ներկայացման հերոսները: Հաշվի առնելով հետպատերազմական ծանր իրավիճակը Աբովյանի համայնքապետարանը կարևորեց երեխաներին մանկական երազանք ու տոն պարգևելը: «Երազանքների արկղը» ներկայացմանը հաճախել են ավելի քան 1300 մանուկ՝ Աբովյանից և Արցախից։
|
|
18.12.20
ԻՐԱԶԵԿՈՒՄ ԱԲՈՎՅԱՆՑԻՆԵՐԻՆ
|
Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 7.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայնիրազեկում ենք ձեզ այն մասին, որ ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Աբովյան համայնքին միավորել Ակունք (Ակունք միավորված համայնքի կազմի մեջ են մտնում Ակունք, Նոր գյուղ, Կոտայք, Կապուտան, Հատիս, Զովաշեն, Զառ և Սևաբերդ բնակավայրերը),Առինջ,Արամուս,Բալահովիտ,Գեղաշեն,Գետարգել,Կաթնաղբյուր,Կամարիս,Մայակովսկի,Պտղնի,Վերին Պտղնի համայնքները:Նշված օրենքի նախագծի ընդունման արդյունքում ձևավորվելու է Աբովյան ...
Մանրամասն |
|
15.12.20
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Համաձայն Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 04-ի N 66-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի 2-րդ ենթակետի, 37-րդ և 38-րդ կետերի՝ Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի նիստերի դահլիճում 2020 թվականիդեկտեմբերի17-ին ժամը 15:30-ին կկայանա՝ hամայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնի նիստը՝ օրակարգում կքննարկվի Աբովյան համայնքի 2021 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ հարցը: Խորհրդակցական մարմինների նիստերին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք: 2021 թվականի բյուջեի նախագիծը տես` այստեղ
|
|
08.12.20
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ
|
Հարգարժան Պարոն Գևորգյան, Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմը սիրով շնորհավորում է Ձեր տարեդարձը: Սիրելի Պարոն Գևորգյան, մենք ուրախ ենք աշխատել Ձեր պես աշխատասեր, բանիմաց, ազնիվ և համայնքի համար սրտացավ ղեկավարի հետ: Մենք հպարտ ենք, որ հնարավորություն ունենք Ձեր ղեկավարությամբ կառուցել ու օր օրի շենացնել մեր սիրելի համայնքը: Ձեզ մաղթում ենք ամուր առողջություն, անսպառ երջանկություն, ուժ և կորով, որ շարունակեք Ձեր պատասխանատու գործունեությունը՝ հանուն Աբովյանի:
|
|
07.12.20
ՀԻՇԱՏԱԿԻ ՔԱՅԼԵՐԹ
|
Դեկտեմբերի 7-ին Աբովյանի համայնքապետարանի կենտրոնական հրապարակից սկսվեց հիշատակի քայլերթ դեպի Սպիտակի երկրաշարժում անմեղ զոհերին նվիրված հուշարձան: 1988 թվականի ավերիչ երկրաշարժի արդյունքում Սպիտակում, Գյումրիում և Վանաձորում զոհվեցին ավելի քան 25.000 մարդ, անտուն մնացին հազարավոր բնակիչներ: Դեկտեմբերի 7-ը հայոց պատմության ողբերգական օրերից է, որը երբեք չի մոռացվի։
|
|
04.12.20
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱԲՈՎՅԱՆԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ
|
Սիրելի աբովյանցիներ, Աբովյանի համայնքապետարանը համագործակցելով մասնավոր կառույցների հետ՝ Աբովյանում բնակվող զինծառայողներին տրամադրում է հենակներ և հենասայլակներ։ Խնդրում ենք հայտերն (հասցե և հեռախոսահամար ) ուղարկել առցանց՝ abovyanhamaynq@gmail.com էլ հասցեին։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |