|
24.10.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
|
Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ.Երեխաների պարտադիր կրթությունից դուրս հայտնվելը կանխարգելելու նպատակով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը իրազեկում է, որ մինչև օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը անհրաժեշտ է կազմակերպել 6 տարին լրացող կամ լրացած երեխաների ընդունելությունը հանրակրթական ուսումնական հաստատություններ:Օրենքով սահմանված ժամկետում երեխաներին հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունելու և վերջիններիս պարտադիր կրթության իրավունքն ապահովելու նպատակով՝ 24-11-2010 N 1640-Ն հրամանով սահմանվել և այս՝ 2025-2026 ուսումնական տարվանից ուժի մեջ է մտել մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 7 և 8 տարին լրանալու դեպքում` երեխային իր տարիքին համապատասխան դասարան ընդունելու ...
Մանրամասն |
|
|
23.10.25
ԱԲՈՎՅԱՆԻ Գ. ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԼՈՂԻ ՄՐՑԱՇԱՐԸ
|
Աբովյանի Գ. Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոնում օրերս անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը, որին մասնակցել են մարզի համայնքներից շուրջ 70 աշակերտներ: Մրցաշարը պատշաճ կազմակերպվել էր մարզադպրոցի տնօրեն Գոռ Ղալեչյանի, Աբովյանի համայնքապետարանի սպորտային բաժնի և լողի մարզիչների համակարգմամբ: Մասնակիցների ցուցանիշները գնահատել են ՀՀ լողի ֆեդերացիայի ներկայացուցիչները: Ամփոփիչ արդյունքներով մրցաշարի եզրափակիչ փուլ են անցել մարզի ուսումնական հաստատություններից 16 աշակերտներ, որոնցից 12-ը Աբովյան համայնքից:
|
|
|
21.10.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԵՋ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
ԻՐԱԶԵԿՈՒՄ Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ. ՀՀ կառավարության 9 հոկտեմբերի 2025 թվականի N 1447-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27–ի N 105–Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրում»։ Փոփոխություններին, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի տրամադրման և աջակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ Տնտեսվարողները ծրագրի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն կարող են ստանալ՝ զանգահարելով էկոնոմիկայի նախարարության կարճ համարին 81-40։
|
|
|
20.10.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ԿԶՆԱԿ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ԻՄ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ» ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱԲՈՎՅԱՆ ԺԱՄԱՆԱԾ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ
|
|
Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը օրերս ընդունել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրով ՀՀ տարբեր մարզերից Աբովյան ժամանած աշակերտներին: Հյուրընկալող թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Արթուր Տաշչյանի և դպրոցի ԴԱԿ Լուսինե Հակոբյանի ուղեկցությամբ աշակերտների համար կազմակեպվում են բովանդակային այցեր ուսումնական գործընթացին զուգահեռ Աբովյանը ճանաչելու, համայնքի բարեկարգման, զարգացման ակտիվ ընթացքին ծանոթանալու նպատակով:Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը ողջունեց «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագիրը, ապա պատասխանեց երեխաների հարցերին Աբովյանում ընթացող շինաշխատանքների, համայնքի բարեկարգման և նախատեսվող ծրագրերի ...
Մանրամասն |
|
|
16.10.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
|
Հայ մամուլի հիմնադրման օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ մեր երկրում գործող զանգվածային լրատվամիջոցների բոլոր ներկայացուցիչներին:Ժամանակակից աշխարհում արագ փոփոխվող և տարածվող լրահոսը նշանակալից դեր և մեծ ազդեցություն ունի հանրության շրջանում մտածելակերպ, դիրքորոշում և կարծիք ձևավորելու հարցում, ուստի լրատվական բոլոր հարթակներում առաջնային պիտի լինի անաչառ և հավաստի գործելաոճը:Կարևորելով և գնահատելով հայաստանյան լրատվամիջոցների բարդ և պատասխանատու գործունեությունը՝ առանձնահատուկ շնորհավորում եմ Կոտայք մարզային հեռուստաընկերության ողջ անձնակազմին, որը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում համայնքային նշանակալից իրադարձությունները և պատշաճ կազմակերպում համայնքային միջոցառումների, մեր ...
Մանրամասն |
|
|
15.10.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԱՄԲՈՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԳՈՌ ՇԱՏՎԵՐՅԱՆԻՆ, ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԱՌԻԹՈՎ
|
|
Հոկտեմբերի 2-6-ին Ինդոնեզիայում անցկացված Սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել և 71 կգ քաշային կարգում առաջնության բրոնզե մեդալը նվաճել է Աբովյանի Գ. Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոնի մարզիկ Գոռ Շատվերյանը:Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը օրերս ընդունել է աշխարհի առաջնության մեդալակիր մարզիկին, մարզիչ Արաշալույս Բալյանին և կենտրոնի տնօրեն Գոռ Ղալեչյանին, շնորհավորել այս կարևոր մարզական միջոցառմանը Հայաստանի հավաքականի կազմում պատշաճ մասնակցելու և մրցանակային պատվավոր տեղ զբաղեցնելու առիթով: Համայնքի ղեկավարը նշել է, որ ուրախությամբ և հպարտությամբ է հետևում մեր մարզիկների կարիերային ու հաջողություններին, առանձնահատուկ ...
Մանրամասն |
|
|
13.10.25
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԲԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
|
|
Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հանձնարարությամբ քաղաքի բազմաբնակարան շենքերում առկա առաջնահերթ խնդիրների լուծման և բնակիչների կյանքի որակի բարելավման նպատակով շարունակական բնույթ է կրում համատիրությունների հետ համագործակցությունը և անհրաժեշտ օժանդակության տրամադրումը:Համայնքի ղեկավարի խորհրդական Սասուն Գրիգորյանի և համատիրությունների կենտրոնացված հաշվապահության ներկայացուցչի մասնակցությամբ անցկացվել է ընդլայնված հանդիպում-քննարկում՝ ընթացիկ տարում Սարալանջ և Դարանի համատիրությունների կատարած աշխատանքները ամփոփելու և առաջնային հիմնախնդիրները ներկայացնելու նպատակով: Հանդիպմանը ամփոփվել է 8 ամսվա կատարողականը նախ աշխատանքների ծավալի, ապա նաև ֆինանսական մասով:Համատիրությունների ղեկավարները ...
Մանրամասն |
|
|
09.10.25
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԾԱՌԵՐԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԷՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Աբովյան քաղաքի հանրային և բակային տարածքներում շարունակաբար իրականացվում են կանաչ գոտիների պահպանությանն ու խնամքին ուղղված աշխատանքներ: Քաղաքում մեկնարկել է ծառերի աշնանային և սանիտարական էտը: Խնամքի և ձևավորման էտին զուգահեռ Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսությունը հետևողականորեն անդրադառնում է բնակիչների դիմումներին՝ իրականացնելով սանիտարական ծառաէտման, մաքրման աշխատանքներ բազմաբնակարան շենքերի շրջակայքում:
|
|
|
08.10.25
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 62-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԽՐԱԽՈՒՍԵԼ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
|
Աբովյան քաղաքի 62-րդ տարեդարձի կապակցությամբ համայնքապետարանում կազմակերպվել էր պարգևատրման տոնական արարողություն: Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի ուշադրությանն այս անգամ արժանացել են Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի երկարամյա աշխատակիցները: Համայնքի ղեկավարը խրախուսել և շնորհակալագրեր է հանձնել երկարամյա աշխատակիցներին՝ գնահատելով նրանց տարիների նվիրումն ու ներդրումը:
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |