|
17.11.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑԵՐՆ ՈՒ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԵՆ ԲՆՈՒՅԹ ԵՆ ԿՐՈՒՄ
|
|
Աբովյան քաղաքի գյուղական բնակավայրերում շարունակվում են ճանապարհաշինարարական, ջրամատակարարման, գազամատակարարման և առաջնահերթություն համարվող այլ ոլորտների բարելավմանն ուղղված ծավալուն աշխատանքները, որոնց մասին բնակիչները բարձրաձայնում են պարբերաբար իրականացվող շրջայցերի ընթացքում:Կամարիս բնակավայրում համայնքի ղեկավարի հետ կայացած հերթական հանդիպմանը բնակիչները, գնահատելով կատարված բարեկարգման լայնածավալ աշխատանքները, ներկայացրել են ջրամատակարարման ոլորտում առկա խնդիրներ, որոնք մասնավորապես վերաբերել են 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ փողոցներին: Քննարկվել է խմելու ջրի մատակարարման նպատակով օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման և ամբողջովին նոր ցանցի անցկացման անհրաժեշտությունը. խնդրի լուծման ...
Մանրամասն |
|
|
12.11.25
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ, ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅԱՆ և ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ՑԱԾՐ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ
|
|
Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ. Տեղեկացնում ենք, որ Աբովյանի համայնքապետարանում և համայնքի գյուղական բնակավայրերի վարչական կենտրոններում առկա են POS-տերմինալներ, որոնց միջոցով բնակիչները կարող են կատարել անկանխիկ վճարումներ բանկային քարտերով: POS-տերմինալներով հնարավոր է վճարել անշարժ գույքի հարկը, փոխադրամիջոցների գույքահարկը, համայնքի մանկապարտեզների և արտադպրոցական ուսումնական հաստատությունների վարձավճարները: Անշարժ գույքի հարկի քանակային աճով պայմանավորված, միաժամանակ տեղեկացնում ենք ապարատային, էլեկտրոնային եղանակով վճարումների կատարման հարմարավետության և կիրառվող համեմատաբար ցածր միջնորդավճարների վերաբերյալ:
|
|
|
11.11.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՇՈՏՈԿԱՆ ԿԱՐԱՏԵԻ 17-ՐԴ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ԱԲՈՎՅԱՆՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ
|
|
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացված Շոտոկան կարատեի 17-րդ աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը մասնակցել է 16 մարզիկներով, որոնց թվում հաղթական մրցելույթներով հանդես են եկել մարզիկներ Աբովյանից:Օրերս համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը ընդունել է աշխարհի առաջնությանը մասնակցած աբովյանցի կարատեիստներին, որոնք վերադարձել են հետևյալ բարձր մրցանակային ցուցանիշներով՝1-ին մրցանակային տեղ – Անդրեյ Փիլիպոսյան3-րդ մրցանակային տեղ – Գոռ Սարգսյան3-րդ մրցանակային տեղ – Ալբերտ Թևատրոսյան:Համայնքի ղեկավարը շնորհավորել է մարզիկներին վետերանների առաջնությունից հաղթանակով և մրցանակային տեղերով վերադառնալու համար, կարևորել է նրանց ձեռքբերումները, շուրջ 30 տարվա փորձառությունը և տարիների ...
Մանրամասն |
|
|
10.11.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
|
Աբովյան համայնքի հարգելի՛ ավագանի, սիրելի՛ գործընկերներ.Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ: Որպես ՏԻՄ ներկայացուցիչներ՝ Աբովյան համայնքի բարեկարգման և մեր բնակիչների կյանքի որակի բարելավման գործում անչափ գնահատում եմ յուրաքանչյուրիդ հետևողական ու բարեխիղճ աշխատանքը: Ուրախությամբ պիտի փաստենք, որ համայնքի զարգացմանն ու առաջընթացին ուղղված պատասխանատու գործում գրանցել ենք դրական աճ: Սեփական ներուժով, բնակիչ-համայնք ամուր կապով և պետություն-համայնք արդյունավետ համագործակցություններով կյանքի ենք կոչել բազմաթիվ նշանակալից ծրագրեր ու առաջնահերթություն համարվող մասշտաբային բարեկարգումներ:Աբովյան համայնքի սիրելի՛ բնակիչներ.Տեղական ինքնակառավարման համակարգում ...
Մանրամասն |
|
|
07.11.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱՎԱԼՈՒՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԱՌԿԱ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆԵՐ
|
Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի շրջայցերն ու հանդիպումները բնակիչների հետ շարունակական բնույթ են կրում։ Օրերս Կաթնաղբյուր գյուղի բնակիչների խնդրանքով հերթական այցն էր կայացել բնակավայրի 3-րդ փողոցում, որը սուբվենցիոն ծրագրի շրջանակում` 65% համայնքային և 35% կառավարության հատկացումներով հիմնովին վերակառուցվել է. կատարվել են շուրջ 4260 քառ. մ մակերեսով հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանքներ, փողոցի ողջ երկարությամբ կառուցվել է նաև ջրահեռացման համակարգ։ Հանդիպմանը բնակիչները շնորհակալություն են հայտնել համայնքի ղեկավարին անհարթ ու երթևեկության համար խնդրահարույց ճանապարհահատվածի բարեկարգման համար, ապա քննարկվել են ընթացիկ աշխատանքները և ներկայացվել գյուղում առկա առաջնահերթ խնդիրները։
|
|
|
07.11.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն, խմբագրված 2023թ/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (որոշումը խմբագրվել է 28.12.2023 թիվ 2343-Ն որոշում) 2025թ. նոյեմբերի 24-ին ժամը 11:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Նոգառա» ՍՊ ընկերության կողմից՝ Արամուս բազալտի հանքավայրի Նոգառա տեղամասում իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ...
Մանրամասն |
|
|
07.11.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն, խմբագրված 2023թ/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (որոշումը խմբագրվել է 28.12.2023 թիվ 2343-Ն որոշում) 2025թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Կամարիս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Ինֆրարոուդ» ՍՊ ընկերության կողմից՝ ՀՀ Կոտայքի մարզի Կամարիսի բազալտի հանքավայրի տեղամասում կատարվելիք օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /1-ին քննարկում/։ Շահագրգիռ հանրության ...
Մանրամասն |
|
|
05.11.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
|
Նոյեմբերի 5-ին նշվում է Հետախույզի օրը, որի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ զինված ուժերի հետախուզական զորքերի և հատուկ ստորաբաժանումների զինծառայողներին: Մեր հայրենիքի պաշտպանության գործում անուրանալի է հետախուզական զորքերի մեծ ներդրումն ու նվիրյալ ծառայությունը:Թե՛ խաղաղ, և թե՛ պատերազմական ժամանակներում մեր հետախույզները բարձր պատրաստվածությամբ են իրականացրել մարտական ու անվտանգային առաջադրանքները, գործել են անմնացորդ նվիրումով՝ չխնայելով անգամ սեփական կյանքը:Խոնարհումով ու երախտիքով առաջնահերթ ուզում եմ հարգենք հանուն հայրենիքի նահատակված մեր բոլոր հետախույզների հիշատակը, արժևորենք նրանց սխրանքներն ու անձնուրաց ծառայությունը:Գնահատելով մեր առաջապահ ուժերի բարդ ու պատասխանատու աշխատանքը՝ ...
Մանրամասն |
|
|
05.11.25
ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՅՑԵԼԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՀԱԳՆ ԹՈՒՄԱՍՅԱՆԻ ՀՈՒՇԱՆԿՅՈՒՆ
|
|
Հետախույզի օրը Աբովյան համայնքում նշել ենք երախտագիտությամբ ու խոնարհումով՝ արժևորելով մեր առաջապահ զինծառայողների անուրանալի սխրանքները հայրենիքի պաշտպանության նվիրյալ գործում: Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ համայնքապետարանի աշխատակազմն ու ավագանու անդամները այցելել են մեր համաքաղաքացի մեծանուն հետախույզ, փոխգնդապետ Վահագն Թումասյանի հուշանկյուն, հարգանքի տուրք մատուցել հերոսի հիշատակին:
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |