Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հաշվի առնելով անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի նոյեմբերի 04-ին տրված N 04112024-07-0014 սեփականության իրավունքի վկայականը և Գևորգ Ավագյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մարտի 21-ի N Ք-1791). 1. Աբովյան համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի մարտի 22-ի N 934 որոշմամբ Արթուր Ավագյանին տրված և Գևորգ ու Մարկ Ավագյաններին անցած N 105 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգել՝ մինչև 2026 թվականի մարտի 22-ը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |