Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հիմք ընդունելով Յուրի Պողոսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 15-ի N Ք-6096). 1. Ձևակերպել կառուցապատող Յուրի Պողոսյանի կողմից իրականացված Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղի Աբովյան 1-ին փողոցի թիվ 17 հասցեում գտնվող բնակելի տան կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Յուրի Պողոսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Յուրի Պողոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |