«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ ԳՅՈՒՂԻ ՆՈՐԱՎԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՓԱԿՈՒՂԻ ԹԻՎ 1,2,3,4,5,7,8 և 9 ՀԱՍՑԵՆԵՐԸ ՍՆՈՂ ԳԱԶԱՏԱՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հաշվի առնելով «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 05-ի N Տ-1457). 1. «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը, համաձայն Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 30-ին տրված տեխնիկական պայմանի ուղեգծի, տրամադրել Սիոն Խաչատրյանին, Սիլվա Պողոսյանին, Արման Դանիելյանին, Դոնարա Հովսեփյանին, Սաեիդ Հաերի Զադեհ Հարիմին, Էհման Ռուդիին և Միսակ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղի Նորավան թաղամասի 1-ին փողոցի 1-ին փակուղի թիվ 1,2,3,4,5,7,8 և 9 հասցեները սնող գազատարի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է. 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 100 000 (հարյուր հազար) դրամ՝ ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման ծառայության վճար. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201801 հաշվեհամարին վճարել 3 000 (երեք հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար: 3) Քանդված հատվածները վերականգնել տասնհինգօրյա ժամկետում: 3. Շինարարական աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և մյուս շահագրգիռ կազմակերպություններին: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |