Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 110-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հիմք ընդունելով «Արթուր Սարգսյան Գրիգորի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 10-ի N Ք-4610). 1. «Արթուր Սարգսյան Գրիգորի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի մայիսի 29-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղի Նոր թաղամասի 1-ին փողոցի թիվ 25 հասցեում գտնվող 58.41 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվություն (Թույլտվություն N կցվում է): 2. «Արթուր Սարգսյան Գրիգորի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105231444 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 21 300 (քսանմեկ հազար երեք հարյուր) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արթուր Սարգսյան Գրիգորի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |