Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 232
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 3687
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2025 թվականի N 3687

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂԻ 9-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՋՐԱՎԱԶԱՆԸ, ԼՈՂԱՎԱԶԱՆԸ ԵՎ ՊԱՐԻՍՊՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 11-րդ և 22.1-ին կետերի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակելի տունը, օժանդակ շինությունները, ջրավազանը, լողավազանը և պարիսպները (կառուցված՝ 1997 թվականին) կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Անուշ Միքայելյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 03-ի N Ք-4452).
1. Անուշ Նորիկի Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 28112024-07-0019 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի 9-րդ փողոցի թիվ 11 հասցեում գտնվող 1030.8 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված  538.1 քառակուսի մետր արտաքին և 418.7 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տունը, 104.75 քառակուսի մետր արտաքին և 89.9 քառակուսի մետր ներքին մակերեսով օժանդակ շինությունները, 25.2 քառակուսի մետր մակերեսով արտաքին և 19.2 ներքին մակերեսով լողավազանը, 10.2 քառակուսի մետր արտաքին և 6.1 քառակուսի մետր ներքին մակերեսով ջրավազանը, 21.7 քառակուսի մետր մակերեսով պարիսպները համարել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագրեր՝ 2023NX2NR3, 2023XAMMYA):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անուշ Միքայելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 2

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner