Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 11-րդ, 17-րդ և 18-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավտոտնակը կառուցված չԷ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Հրայր Վանեսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 07-ի N Ք-7365). 1.Հրայր Լևոնի Վանեսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2014 թվականի հունիսի 06-ի N 06062014-07-0011 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 3/475 հասցեում գտնվող բնակավայրերի այլ հողերի նպատակային նշանակության 29.4 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ կառուցված 28.0 քառակուսի մետր արտաքին, 26.1 քառակուսի մետր ներքին մակերեսով ավտոտնակը համարել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023SJJMSL): 2. Հրայր Վանեսյանը պարտավոր է ինքնակամ կառուցված ավտոտնակի օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին վճարել 68 100 (վաթսունութ հազար հարյուր) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հրայր Վանեսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |