|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 հուլիսի 2024 թվականի N 3341 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՄՈՒՍ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 07-013-0191-0014 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հողային օրենսգրքի 76-81-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 198-Ն և 2024 թվականի մայիսի 16-ի N 68-Ա որոշումների, հիմք ընդունելով գույքը մրցույթով վարձակալության տրամադրելու մասին 2024 թվականի հուլիսի 15-ի N 2 արձանագրությունը. 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2023 թվականի փետրվարի 22-ի N 22022023-07-0142 վկայական) Արամուս գյուղում գտնվող 07-013-0191-0014 կադաստրային ծածկագրով 0.94694 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (որից՝ 0.42785 հա վարելահող, 0.51909 հա այլ հողատեսք) 10 (տասը) տարի ժամկետով, տարեկան 525 000 (հինգ հարյուր քսանհինգ հազար) դրամով (որը ենթակա է վճարման Աբովյանի համայնքապետարանի 900105201389 հաշվեհամարին) վարձակալության տրամադրել Արտյոմ Լյովայի Եղիազարյանին: 2. Արտյոմ Լյովայի Եղիազարյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ տեղական վճար` վարձակալության տրամադրելու դեպքում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արտյոմ Լյովայի Եղիազարյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտյոմ Լյովայի Եղիազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(193.57 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|