Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հիմք ընդունելով Դավիթ Իսպիրյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 14-ի N Ք-6786). 1. Ձևակերպել կառուցապատող Դավիթ Իսպիրյանի կողմից իրականացված Աբովյան համայնքի Առինջ գյուղի Ա թաղամասի 5-րդ փողոցի թիվ 23 հասցեում գտնվող բնակելի տան և պարսպի կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Դավիթ Իսպիրյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Դավիթ Իսպիրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |