|
ՆԱԽԱԳԻԾ
|
03 հունվարի 2025 թ. |
«ԱԴԵԼԻՆԱ ԱԿՈՒՄԲ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 110-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 201-Ն որոշումների, հիմք ընդունելով «ԱԴԵԼԻՆԱ ԱԿՈՒՄԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հայտը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 30-ի N Տ-2566). 1. «ԱԴԵԼԻՆԱ ԱԿՈՒՄԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղի Նոր թաղամասի 1-ին փողոցի թիվ 9 հասցեում գտնվող 205.4 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվություն (Թույլտվություն N կցվում է): 2. «ԱԴԵԼԻՆԱ ԱԿՈՒՄԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105231444 հաշվեհամարին վճարել 25 000 (քսանհինգ հազար) դրամ՝ տեղական տուրք։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱԴԵԼԻՆԱ ԱԿՈՒՄԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Միքայել Պողոսյան |
|
|
|