Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 198-Ն որոշման, հաշվի առնելով Վաչագան Նիկողոսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 02-ի N Ք-2353). 1. Ձևակերպել կառուցապատող Վաչագան Նիկողոսյանի կողմից իրականացված Աբովյան համայնքի Արամուս գյուղի Ազատամարտիկների խճուղի թիվ 13/2 հասցեում գտնվող խանութի կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Վաչագան Նիկողոսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վաչագան Նիկողոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |