Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 305
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ 3-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԻ 3 ՇԵՆՔԻ ԹԻՎ 2 ԲՆԱԿԱՐԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայն­քի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 193-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2022 թվականի դեկտեմբերի 06-ի թիվ «413Թ-01/Վ-022» անշարժ գույքի գնահատման մասնագիտական եզրակացությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 11 570 000 (տասնմեկ միլիոն հինգ հարյուր յոթանասուն հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ռիմա Գասպարյանի ընտանիքը 1983 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 3 շենքի թիվ 2 բնակարանում, սակայն ընտանեկան հանգամանքներից ելնելով այն չի սեփականացրել, հիմք ընդունելով Ռիմա Գասպարյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի N Ք-6587), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է` 
1. Համայնքային սեփականություն հանդիսացող (հիմք` 2022 թվականի նոյեմբերի 4-ի N 04112022-07-0069 վկայական) Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 3 շենքի 102.49 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 2 բնակարանն ուղղակի վաճառքով` 11 570 000 (տասնմեկ միլիոն հինգ հարյուր յոթանասուն հազար) դրամով, օտարել  Ռիմա, Սլավիկ, Արմեն և Սեդա Գասպարյաններին:
2.  Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են վճարել.
1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 11 570 000 (տասնմեկ միլիոն հինգ հարյուր յոթանասուն հազար) դրամ` բնակարանի գինը,
2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար:
3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.38 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner