Այսօր: Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 469
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



04 սեպտեմբերի 2025 թ.

ԱՍՏՂԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետի և 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն, օգոստոսի 13-ի N 111-Ն որոշումների և հաշվի առնելով Աստղիկ Սարգսյանի հայտը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 03-ի N Ք-5844).
1. Թույլատրել փոփոխելու Աստղիկ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2025 թվականի փետրվարի 28-ի N 28022025-07-0047 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան 58/4 հասցեում գտնվող 57,3 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը որպես  հասարակական կառուցապատման հողամաս:
2. Աստղիկ Սարգսյանին տալ ավտոտնակը հասարակական սպասարկման օբյեկտի վերակառուցման նախագծման թույլտվություն:
3. Շինարարական աշխատանքները սկսելուց առաջ նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
4. Աստղիկ Սարգսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 730 (տաս հազար յոթ հարյուր երեսուն) դրամ` որպես հողամասի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աստղիկ Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արամ Վիրաբյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner