Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով Նորիկ Գալստյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 13-ի N Ք-9006). 1. Նորիկ Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի դեկտեմբերի 03-ի N 03122024-07-0245 վկայական) Աբովյան համայնքի Կաթնաղբյուր գյուղի 2-րդ փողոցի 4-րդ փակուղու թիվ 5 հասցեում գտնվող հողամասի բաժանված մասերին՝ «ՔԱՂ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի դեկտեմբերի 10-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 613.8 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Կաթնաղբյուր, 2-րդ փողոց, 4-րդ փակուղի, 5, 585.0 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Կաթնաղբյուր, 2-րդ փողոց, 4-րդ փակուղի, 5/1։ 2. Նորիկ Գալստյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ` հասցեների տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նորիկ Գալստյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |