|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 սեպտեմբերի 2025 թվականի N 136-Ա |
«ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով հողամասերի կադաստրային արժեքների փոփոխությունները, հիմք ընդունելով «Պրես Ստենդ» սահմանափակ պատասխանատվության ընկերության տնօրեն Էդգար Խանզադյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 13 N Տ-1245), համայնքի հետ կնքված կառուցապատման պայմանագրերը, կառուցապատման իրավունք ունեցող անձի համաձայնությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի և «Պրես Ստենդ» սահմանափակ պատասխանատվության ընկերության միջև կնքված հողատարածքների կառուցապատման թվով 6 պայմանագրում կառուցապատման իրավունքի տարեկան վճարի չափերի, պայմանագրերի ժամկետների և պայմանագրերի առարկաների բնութագրերում փոփոխություն կատարելուն՝ համաձայն հավելվածի։ 2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել սույն որոշման 1-ին կետով նշված փոփոխությունները: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -18 ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(34.00 Կբ)
|
 |
(14.74 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|