Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 430
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 3611
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 սեպտեմբերի 2023 թվականի N 3611

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂԻ Պ. ՍԵՎԱԿ ԹԱՂԱՄԱՍԻ 14-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 9/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՄԱՍԸ, ԱՄԱՌԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑԸ, ՇՎԱՔԱՐԱՆԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՁԵՎԱՓՈԽՈՒՄՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 8.1-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 18-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակելի տան մասը, ամառային խոհանոցը, շվաքարանը կառուցված չեն, ինչպես նաև ինքնակամ ձևափոխումն իրականացված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Նորիկ Նազարյանի և Աիդա Չալիյանի լիազորած անձ Դավիթ Դանիելյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի օգոստոսի 25-ի N Ք-5314).
1. Նորիկ Անդրանիկի Նազարյանին և Աիդա Հենրիխի Չալիյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2013 թվականի մայիսի 23-ի N 23052013-07-0022 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 9/2 հասցեում գտնվող 400.0 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 4.0 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան մասը՝ աստիճանահարթակը, 17.91 քառակուսի մետր մակերեսով ամառային խոհանոցը, 36.5 քառակուսի մետր մակերեսով շվաքարանը և  ինքնակամ բացված մեկ դուռը համարել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023YGU737):
2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են ինքնակամ կառուցված բնակելի տան մասի, ամառային խոհանոցի, շվաքարանի և ինքնակամ իրականացրած ձևափոխման օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին վճարել 190 469 (հարյուր իննսուն հազար չորս հարյուր վաթսունինը) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(778.67 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 73

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner