Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի հունիսի 23-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը, 2022 թվականի մայիսի 18-ի N 18052022-07-0089 սեփականութան իրավունքի վկայականը, հաշվի առնելով Գրիգոր Չափարեանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի սեպտեմբերի 13-ի N Ք-5809). 1. Առինջ համայնքի ղեկավարի 2021 թվականի հուլիսի 01-ի «Գառնիկ Հենրիկի Մարգարյանին շինարարության թույլտվություն տալու մասին» N 846-Ա որոշմամբ տրված N 185 շինարարության թույլտվության 4-րդ կետում կատարել հետևյալ լրացումները՝ «նախագծային աշխատանքների կապալառուի անվանումը, լիցենզիայի համարը» տողը լրացնել ««ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ» բառերով, իսկ «նշել իրավասու մարմնի անվանումը» տողը՝ «ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ» բառերով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գրիգոր Չափարեանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |