Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հիմք ընդունելով Հովիկ Մկրտչյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 10-ի N Ք-6719). 1. Ձևակերպել կառուցապատող Հովիկ Մկրտչյաննի կողմից իրականացված Աբովյան համայնքի Արամուս գյուղի Անկախության 3-րդ փողոցի թիվ 12 հասցեում գտնվող բնակելի տան վերակառուցման, ամառային խոհանոցի և լողավազանի կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Հովիկ Մկրտչյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հովիկ Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |