|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 հուլիսի 2025 թվականի N 2706 |
ՏԻԳՐԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԻ ՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 02-ի N 88 որոշման և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն և դեկտեմբերի 24-ի N 203-Ն որոշումների, հիմք ընդունելով «ԱՐՏ. ԱԼԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի մայիսի 27-ին տրված եզրակացությունը և Տիգրան Գևորգյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 18-ի N Ք-4061). 1. Թույլատրել փոփոխելու Տիգրան Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի նոյեմբերի 29-ի N 29112024-07-0215 վկայական, Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 14-ի N 1390 որոշում) Աբովյան համայնքի Արամուս գյուղի Ազատամարտիկների խճուղու թիվ 41 հասցեում գտնվող 2393.4 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասից 400.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը որպես հասարակական կառուցապատման հողամաս և 138.24 քառակուսի մետր արտաքին, 116.85 քառակուսի մետր ներքին մակերեսով օժանդակ շինությունը որպես առևտրի և սպասարկման օբյեկտ (համաձայն՝ անհատ ձեռնակատեր Արծրուն Գեղամյանի կողմից 2025 թվականի ապրիլի 04-ին կազմված հատակագծի)։ 2. Տիգրան Գևորգյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 84 560 (ութսունչորս հազար հինգ հարյուր վաթսուն) դրամ` որպես հողամասի մի մասի գործառնական և շինության գործառական նշանակությունների փոփոխության ծառայության վճարներ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Տիգրան Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|