Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Սարգիս Սողոմոնյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 30-ի N Ք-7216). 1. Սարգիս Սողոմոնյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2025 թվականի սեպտեմբերի 19-ի N 19092025-07-0116 վկայական) Աբովյան համայնքի Կամարիս գյուղի 1-ին փողոցի թիվ 112 հասցեում գտնվող հողամասի բաժանված մասերին՝ «ՏՈՒՖ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հոկտեմբերի 15-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 1-ին առանձնացվող հատվածին (750.0 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Կամարիս, 1-ին փողոց, 112, 2-րդ առանձնացվող հատվածին (750.0 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Կամարիս, 1-ին փողոց, 112/1։ 2. Սարգիս Սողոմոնյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ տեղական վճար` հասցեների տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սարգիս Սողոմոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |