Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 113-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հաշվի առնելով «Սուրեն Մինասյան Լևոնի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 15-ի N Ք-4759). 1. Թույլատրել «Սուրեն Մինասյան Լևոնի» անհատ ձեռնարկատիրոջը 2025 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի թիվ 2/1-1-2/3 հասցեում տեղադրել արտաքին գովազդ (Թույլտվություն N կցվում է): 2. Հաստատել արտաքին գովազդի էսքիզները` համաձայն հավելվածի: 3. «Սուրեն Մինասյան Լևոնի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105206404 հաշվեհամարին վճարել 53 100 (հիսուներեք հազար հարյուր) դրամ տեղական տուրք՝ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Սուրեն Մինասյան Լևոնի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |