Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 280
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



18 սեպտեմբերի 2024 թ.

ԳԱՅԱՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, 2007 թվականի օգոստոսի 09-ի N 1036-Ն որոշման, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով Գայանե Սարգսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի սեպտեմբերի 12-ի N Ք-6777).
1. Փոփոխել Գայանե Սարգսյանին պատկանող (հիմք՝ 2024 թվականի մայիսի 10-ի N 10052024-07-0041 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 15/10 հասցեում գտնվող 24.4 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը որպես հասարակական կառուցապատման հողամաս:
2. Գայանե Սարգսյանին պատկանող (հիմք՝ 2022 թվականի նոյեմբերի 25-ի N 25112022-07-0142 և 2024 թվականի մայիսի 10-ի N 10052024-07-0041 վկայականներ) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 15/9 և թիվ 15/10 հասցեներում գտնվող անշարժ գույքերին՝ «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի սեպտեմբերի 17-ին կազմված միավորման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել միասնական հասցե՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, 3-րդ միկրոշրջան, 15/9։
3. Գայանե Սարգսյանը պարտավոր է.
1) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 7 550 (յոթ հազար հինգ հարյուր հիսուն) դրամ` որպես հողամասի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար:
2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գայանե Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արամ Վիրաբյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner