Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Նարինե Հովհաննիսյանի լիազորած անձ Լևոն Սիմոնյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 16-ի N Ք-6127). 1. Նարինե Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2025 թվականի օգոստոսի 21-ի N 21082025-07-0066 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Աբովյան թաղամասի 27-րդ փողոցի թիվ 4/2 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանված մասերին՝ «Արամ Աջաբխանյան Գևորգի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի սեպտեմբերի 05-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 53.65 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Խ. Աբովյան թաղամասի 27-րդ փողոց, 4/2, 49.6 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Խ. Աբովյան թաղամասի 27-րդ փողոց, 4/9, 86.8 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Խ. Աբովյան թաղամասի 27-րդ փողոց, 4/10, իսկ շինության պահպանման ու սպասարկման համար առանձնացված 119.0 քառակուսի մետր մակերեսով հողամասը և 21.2 քառակուսի մետր մակերեսով ընդհանուր օգտագործման տարածքները համարել բաժանվող մասերի համար ընդհանուր բաժնային սեփականություն։ 2. Նարինե Հովհաննիսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 30 000 (երեսուն հազար) դրամ տեղական վճար` հասցեների տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |