|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 ապրիլի 2024 թվականի N 1809 |
«ԷԼՄԻՐԱ ԱԶԱՐՅԱՆ ՎԱԶԳԵՆԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ (ՀՐԱԺԵՇՏԻ) ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՏՈՒՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 112-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշումների, հիմք ընդունելով «Էլմիրա Ազարյան Վազգենի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 08-ի N Ք-2482). 1.«Էլմիրա Ազարյան Վազգենի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 32/28 հասցեում գտնվող սպասարկման օբյեկտում հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվություն (Թույլտվություն N 02 կցվում է): 2.«Էլմիրա Ազարյան Վազգենի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105002639 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 125 000 (հարյուր քսանհինգ հազար) դրամ: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Էլմիրա Ազարյան Վազգենի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|