Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 11-րդ, 17-րդ և 18-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավտոտնակը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Հրայր Վանեսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 16-ի N Ք-6847). 1.Հրայր Լևոնի Վանեսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2014 թվականի հունիսի 06-ի N 06062014-07-0011 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 3/475 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 29.4 քառակուսի մետր քառակուսի մետր արտաքին, 26.10 քառակուսի մետր ներքին մակերեսով ավտոտնակը համարել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023SJJMSL): 2. Հրայր Վանեսյանը պարտավոր է ինքնակամ կառուցված ավտոտնակի օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին վճարել 69 000 (վաթսունինը հազար) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հրայր Վնեսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |