Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 8.1-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 18-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակելի տունը, նկուղը, ամառային խոհանոցը, օժանդակ շինությունը, պարիսպը և ծածկը կառուցված չեն, ինչպես նաև ինքնակամ ձևափոխումներն իրականացված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Շահեն Կարապետյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի մարտի 22-ի N Ք-2070). 1. Կարինե Իսաբեկի Կարապետյանին, Շահեն Գեղամի Կարապետյանին, Արտյոմ Գեղամի Կարապետյանին, Հրաչյա Գեղամի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի փետրվարի 27-ի N 04032024-07-0042 վկայական) Աբովյան համայնքի Գեղաշեն գյուղի 3-րդ փողոցի թիվ 50 հասցեում գտնվող 1520.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 2.22 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 22.82 քառակուսի մետր արտաքին մակերեսով նկուղը, 33.21 քառակուսի մետր արտաքին մակերեսով ամառային խոհանոցը, 3.88 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 9.78 քառակուսի մետր մակերեսով ծածկը, 16.66 քառակուսի մետր մակերեսով պարիսպը, ինքնակամ բացված 1 դուռը և 3 պատուհանը համարել օրինական(Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023F6ESJB): 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են ինքնակամ կառուցված բնակելի տան, նկուղի, ամառային խոհանոցի, օժանդակ շինության, ծածկի, պարսպի և ինքնակամ իրականացված ձևափոխումների օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին վճարել 74 908 (յոթանասունչորս հազար ինը հարյուր ութ) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |