Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 14-րդ կետերի, 15-րդ կետի «բ» ենթակետի, 16-րդ և 18-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակելի տունը և խանութը կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Գրիգոր Հայրապետյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 16-ի N Ք-3270). 1. Գրիգոր Արշավիրի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի դեկտեմբերի 12-ի N 20032025-07-0018 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի 24-րդ փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող 296.6 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 354.6 քառակուսի մետր արտաքին, 270.1 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տունը և 27.4 քառակուսի մետր արտաքին մակերեսով, 25.00 քառակուսի մետր ներքին մակերեսով հասարակական նշանակության խանութը համարել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023GN9PL7): 2. Գրիգոր Հայրապետյանը պարտավոր է ինքնակամ կառուցված բնակելի տան և խանութի օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին մուծել 1 026 250 (մեկ միլիոն քսանվեց հազար երկու հարյուր հիսուն) դրամ, հակառակ դեպքում՝ սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գրիգոր Հայրապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |