|
ՆԱԽԱԳԻԾ
|
23 մայիսի 2025 թ. |
«ԴՐԻՄ ՌԵԶԻԴԵՆՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂԻ Վ. ՏԵՐՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑ 21/4 ՀԱՍՑԵՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հաշվի առնելով «ԴՐԻՄ ՌԵԶԻԴԵՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Էրիկ Մուսաբեկյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 22-ի N Տ-1311). 1. «ԴՐԻՄ ՌԵԶԻԴԵՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ բնակելի տան և պարսպի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. «ԴՐԻՄ ՌԵԶԻԴԵՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 15 000 (տասնհինգ հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Աբովյան համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Արամ Վիրաբյան |
|
|
|