Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով Զաքար Աբնուսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 16-ի N Ք-7533). 1. Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 30 շենքի մոտ գտնվող անշարժ գույքին (հիմք՝ 2024 թվականի հոկտեմբերի 16-ի անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր՝ գրանցված Հայաստանի Հանրապետության «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում N 9323) տրամադրել հասցե` համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Սարալանջի փողոց, 30/2: 2. Զաքար Աբնուսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Զաքար Աբնուսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |