Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշումը, որոշման հավելված N 5-ի հայտը (Ձև 1-1), Աբովյանի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դավիթ Զարոյանի զեկուցագիրը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 09-ի N Ք-8859). 1. Աբովյան համայնքին տալ Աբովյան համայնքի համայնքապետարանի աշխատակազմի վարչական շենքի մասնակի վերանորոգման աշխատանքների նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է): 2. Շինարարական աշխատանքները սկսելուց առաջ ստանալ շինարարության թույլտվություն։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման պահից։ |