Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 113-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հաշվի առնելով «ՍԻԹԻ ԱՎՏՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Միսակ Ավետիսյանի հայտը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 13-ի N Տ-1516). 1. Թույլատրել «ՍԻԹԻ ԱՎՏՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2025 թվականի հունիսի 01-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղի Նորավան թաղամասի թիվ 23-27 հասցեում տեղադրել արտաքին գովազդ (Թույլտվություն N կցվում է): 2. Հաստատել արտաքին գովազդի էսքիզները՝ համաձայն հավելվածի: 3. «ՍԻԹԻ ԱՎՏՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105231345 հաշվեհամարին վճարել 43 575 (քառասուներեք հազար հինգ հարյուր յոթանասունհինգ) դրամ տեղական տուրք՝ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |