Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
«ԱՌԻՆՋ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 77-րդ հոդվածի 3-րդ մասի,  և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,  Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ է՝
1. «Առինջ համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը պատկանող 5 386 009 (հինգ միլիոն երեք հարյուր ութսունվեց հազար ինը) դրամ հաշվեկշռային արժեքով գույքն ընդգրկել Աբովյանի համայնքապետարանի հաշվեկշռում՝ համաձայն հավելված 1-ի։
2. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը 5 214 273 (հինգ միլիոն երկու հարյուր տասնչորս հազար երկու հարյուր յոթանասուներեք) դրամ հաշվեկշռային արժեքով գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն»  համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն հավելված 2-ի։

3.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(24.03 Կբ)
(29.00 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner