Այսօր: Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 474
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 սեպտեմբերի 2024 թ.

ԿՈՒՐԵԽ, ԱՆԱՀԻՏ, ԱՐՏԱՇԵՍ, ԱՐՄԻՆԵ ԵՎ ՄԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԲԱԺԱՆՎԱԾ ՄԱՍԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով Կուրեխ Սարգսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի օգոստոսի 28-ի N Ք-6537).
1. Կուրեխ, Անահիտ, Արտաշես, Արմինե և Մարինե Սարգսյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2008 թվականի նոյեմբերի 05 N 2522968 վկայականԱբովյան համայնքի Առինջ գյուղի Բ թաղամասի 8-րդ փողոցի թիվ 16 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանված մասերին՝ «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի օգոստոսի 21-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 328.8 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Բ թաղամաս, 8-րդ փողոց, 16, 471.2 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Բ թաղամաս, 8-րդ փողոց, 16/1։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ` հասցեների տրամադրման ծառայության վճար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Եղիշե Ավետիսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner