Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 420
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 07-013-0128-0056 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ, ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, 3-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 25-Ն որոշման և հիմք ընդունելով Արմեն Հարությունյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի մայիսի 23-ի N Ք-2274), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Արմեն Հրաչի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2019 թվականի օգոստոսի 14-ի N 14082019-07-0049 վկայական) Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 1920.0 քառակուսի մետր մակերեսով վարելահողին կից Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի օգոստոսի 09-ի N 09082022-07-0135 վկայական) Արամուս գյուղում գտնվող 07-013-0128-0056 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 465.0 քառակուսի մետր մակերեսով վարելահողը և այլ հողատեսքը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով,  ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-013-0128-0034 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Արմեն Հրաչի Հարությունյանին ։
2. Արմեն Հրաչի Հարությունյանը պարտավոր է.
1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին մուծել 1 027 650 (մեկ միլիոն քսանյոթ հազար վեց հարյուր հիսուն) դրամ՝ ընդլայնվող հողամասի կադաստրային արժեքը.
2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամհամայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար:
3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Արմեն Հրաչի Հարությունյանի կողմից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Հրաչի Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(19.06 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner